|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ապստամբների «Սելեկա» միության առաջնորդ Միշել Ջոտոդիան, ով իրեն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության (ԿԱՀ) նախագահ էր հռչակել, հայտարարել է, որ մտադիր է ցրել խորհրդարանն ու կառավարությունը. հայտնում է France-Presse-ը:
Ջոտոդիայի խոսքերով` այժմ ԿԱՀ-ում անցումային շրջան է, և այն կշարունակվի մինչ արդար, ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացումը: Մինչ այդ Ջոտոդիան մտադիր է ղեկավարել երկիրը հրամանագրերի միջոցով:
Հիշեցնենք, որ «Սելեկա»-ի ներկայացուցիչները մարտի 23-ի երեկոյան հեղաշրջում էին իրականացրել` գրավելով պետության մայրաքաղաք Բանգուին: Նախագահ Ֆրանսուա Բոզիզեն ստիպված է եղել փախուստի դիմել հարևան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: