|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապստամբների «Սելեկա» միության առաջնորդ Միշել Ջոտոդիան իրեն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության (ԿԱՀ) նախագահ է հռչակել. հայտնում է Лента.ру-ն:
«Սելեկա»-ի ներկայացուցիչները մարտի 23-ի երեկոյան հեղաշրջում են իրականացրել` գրավելով պետության մայրաքաղաք Բանգուին: Նախագահ Ֆրանսուա Բոզիզեն ստիպված է եղել փախուստի դիմել հարևան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:
Ջոտոդիան նշել է, որ պատրաստ է համագործակցել երկրի վարչապետի և Բոզիզեի այլ կողմնակիցների հետ: «Մենք չենք եկել այստեղ` հրեշներ որսալու»,- ասել է նա: