|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նյու Յորքի երկնքում կհերթապահեն անօդաչու թռչող սարքերը, իսկ տեսախցիկներ կլինեն քաղաքի յուրաքանչյուր անկյունում: Այդ մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով New York Post թերթը:
«Սովորեք այդ ամենին, քանի որ, երբ քաղաքում սպանություն, կողոպուտ, հրաձգություն է տեղի ունենում, ոստիկանությունն առաջին հերթին ստուգում է տեսախցիկները»,- ասել է նա:
Քաղաքապետի կանխատեսումներով` մոտ 5 տարի անց ամբողջ Նյու Յորքը տեսահսկողության տակ կլինի: