|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանում Կառավարման պետական համալսարանի նախկին ռեկտոր Վիկտոր Կոբզանենկոն, ով մեղադրվում է 7 միլիոն ռուբլի կաշառք վերցնելու մեջ, ցուցմունք է տվել կրթության և գիտության փոխնախարար Մարատ Կամբոլովի դեմ:
Այս մասին ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտնել է գործի քննությամբ զբաղվող մեկը: Այս մարդը նշել է նաև, որ փոխնախարարի դեմ տված ցուցմունքներից հետո նրա աշխատասենյակը խուզարկվել է:
Նշվում է, որ երեկ նախարարությունում խուզարկություն է կատարվել, որի արդյունքում առգրավվել են մի շարք փաստաթղթեր, իսկ փոխանախարար Կամբոլովը իրեն վատ է զգացել: