|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախարարությունից հայտնել են, որ «Մուսուլման եղբայրները» համապատասխան փաստաթղթեր էին ներկայացրել ընդամենը 2 օր առաջ: Բուն գրանցումն արվել է երկրի նոր Սահմանադրության 51-րդ հոդվածով: Հալիլը նաև հավելել է, որ «...գրանցման օրվանից նախարարությունը հետևելու է «Մուսուլման եղբայրների» գործունեությանը, մասնավորապես` բյուջեի աղբյուրներին և ֆինանսական ծախսերին»:
Մինչ այժմ չգրանցված «Մուսուլման եղբայրների» դեմ բազմաթիվ հայցեր էին ներկայացվել դատարաններ՝ պահանջելով ցրել «ապօրինի գործող» շարժումը: Ըստ այդ հայցերի` ոչ մի որոշում չի կայացվել:
Այս շարժման ներկայացուցիչներն են Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին և երկրի խորհրդարանի անդամների 40 տոկոսը: