|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ճապոնացի գիտնականները վստահեցնում են, որ հայտնաբերել են օրգանիզմում ճարպի կուտակումը կարգավորող գենը: Հայտնագործությունը կնպաստի քաշի կարգավորման, շաքարախտի եւ այլ հիվանդությունների համար դեղամիջոցների արտադրությանը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Մկների հետ կատարված փորձերի արդյունքում գիտնականները պարզել են, որ լյարդում, փայծաղում եւ այլ օրգաններում կան իմունային բջիջներ, որնք ի հայտ են գալիս հատուկ գենի` Trib1-ի ազդեցության տակ, որը, փաստորեն, պատասխանատու է ոչ միայն իմունիտետի, այլ նաեւ ճարպի կուտակման համար: Այն մկների մոտ, որոնց Trib1 գենի գործունեությունը արգելափակվել էր, ավելացել էին ճարպային կուտակումները, խոլեստերինի քանակը արյան մեջ, զարգացել էր շաքարախտ: Ըստ գիտնականների` մարդկանց օրգանիզմում, հավանաբար, նույն գործընթացներ են կատարվում: