|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԿԺԴՀ-ն մարտի 21-ին սպառնացել է սադրանքի դեպքում հրթիռակոծել Ճապոնիայի տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայանները. հայտնում է Reuters-ը:
«ԱՄՆ-ը չպետք է մոռանա, որ Գուամում գտնվող իր Անդերսեն ռազմակայանը, ինչպես նաև Օկինավայում գտնվող ռազմածովային կայանները մեր բարձր ճշգրտության զինված համակարգերի խոցման գոտում եմ»,- ասել է ԿԺԴՀ գերագույն հրամանատարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ մտադիր է հզորացնել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը, ինչը պայմանավորված էր միջուկային սպառազինության ոլորտում ԿԺԴՀ-ի հզորացմամբ: