|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆիլմեր արտադրող MGM ստուդիան հայտարարել է, որ Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմը կնկարահանվի գալիք 3 տարիների ընթացքում: Հաջորդ ֆիլմը կլինի 24-րդը` նկարահանված վերջին 50 տարիների ընթացքում. տեղեկացնում է Reuters-ը:
MGM-ի տնօրեն Գարի Բարբերը հայտնել է, որ այժմ աշխատում են սցենարի վրա եւ բանակցություններ են վարում գործընկերների հետ:
2012 թվականին նկարահանվեց Ջեյմս Բոնդի մասին պատմող Skyfall ֆիլմը, որը 1.1 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ բերեց: