|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեւանի ավագանու ընտրությունները հատկապես թեժ են լինելու թաղային հեղինակությունների մակարդակով, որտեղ արդեն իսկ թշնամի բանակներ են ձեւավորվում՝ ՀՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերն ընդդեմ ԲՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերի: Եվ քանի որ ԲՀԿ-ն որոշել է «վերցնել մայրաքաղաքը», ուստի որոշել է ոչ ֆինանսներ խնայել, ոչ ուժեր եւ ամեն ինչ անելու է, որ ավագանիում մեծամասնություն կազմի: «Հրապարակ»-ի տեղեկություններով, արդեն իսկ համայնքներում հայտնի ընտրակեղծարարներին, որոնք մինչ օրս աշխատել են իշխանությունների համար, ԲՀԿ-ն հրավիրում է եւ առաջարկում առնվազն պասիվ լինել այս ընտրություններին: Բնականաբար, «առաջարկներն» այնքան գայթակղիչ են, որ քչերը կհրաժարվեն: