|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսական PEN-կենտրոնը մերժել է Բաքվում եւ Գանձակում մայիսի 3-5-ը անցկացվելիք Գրքի միջազգային ֆորումին եւ գրական փառատոնին մասնակցելու հրավերը. տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Կենտրոնը դա բացատրում է իր բողոքով` ընդդեմ գրող Աքրամ Այլիսլիի հալածանքների:
«Հարգելով ադրբեջանցի ժողովրդի մշակութային դարավոր ավանդույթները եւ հավանություն տալով հենց դրանց, այլ ոչ թե ինքնակամությանը եւ ֆանատիկոսությանը` մենք ցանկանում ենք մեր մերժմամբ արտահայտել մեր բողոքը ընդդեմ գրողի դեմ հետապնդումների»,- ասվում է կենտրոնի պարզաբանման մեջ: