|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դանիայի Թագավորություն:
Պատվիրակության կազմում են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հարությունյանը:
Այցի նպատակն է ծանոթանալ Դանիայում գործող` սննդամթերքի և անասնակերի անվտանգության նկատմամբ վերահսկողության համակարգերին և սննդամթերքի ու անասնակերի անվտանգության հաստատությունների դերին եվրոպական ժամանակակակից հասարակությունում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը կծանոթանա նաև այն բարեփոխումներին, որոնք իրականացվել են Եվրամիության երկրներում գյուղատնտեսության, մասնավորապես` սննդամթերքի անվտանգության բնագավառում: