|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Զիմբաբվեում մարտի 16-ին 4 անհայտ անձինք առևանգել են «Շարժում ժողովրդավարական փոփոխությունների համար» կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Սամսոն Մագումուրային. հաղորդում է lenta.ru-ն:
Մագումուրային Մանիկալենդ մարզի Հենդլենդս գյուղում գտնվող սեփական տնից առևանգել են շաբաթ օրն առավոտյան: Զինված տղամարդիկ նրան տարել են անհայտ ուղղությամբ: Նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չկա: Կուսակցության Facebook-ի էջում ասված է նաև, որ առևանգողները քաղաքական գործչի կնոջից վերցրել են բջջային հեռախոսը, որպեսզի նա չկարողանա օգնություն կանչել: