|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ուրիշ Ռուսաստան» պաշտոնապես չգրանցված կուսակցության երկու ակտիվիստներ ձերբակալվել են ՌԴ իրավապահ մարմինների կողմից: Այս մասին իր բլոգում հաղորդել է կուսակցության մամուլի քարտուղար Ալեքսանդր Ավերինը:
Դմիտրի Կոլեսնիկովը և Իվան Դրոզդովը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող աշխաատակիցների կողմից հայտնաբերվել են մարտի 16-ին, ժամը 12:30-ին, մետրոյի «Ցվետնոյ Բուլվար» կայարանի մուտքի մոտ: Նրանք վերադառնում էին արտոնված հանրահավաքից:
Ավերինի խոսքերով՝ ձերբակալումից հետո նրանց բացատրվել է, որ կասկածվում են սպանության մեջ: Ավերինն այս մեղադրանքը համարում է անհեթեթություն և գնահատում է որպես կազմակերպված սադրանք ընդդիմության դեմ: