|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«ՀՀ-ում սողանքային աղետների կառավարման պլանավորում» նոր հայ-ճապոնական ծրագրի կիրականացվի. այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է նախնական օգնություն սողանքային աղետի կառավարման ոլորտում մասնագետների վերապատրաստման, կառավարման պլանավորման գործընթացների, իրավական դաշտի կատարելագործման, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ուսուցման և սողանքավտանգ բնակավայրերում կենցաղվարության մշակույթի ներդրման ուղղությամբ։
2013 թ. մայիս և հուլիս ամիսներին Հայաստան կգործուղվեն աշխատանքային խմբեր, որոնցից առաջինը կզբաղվի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմամբ, իսկ երկրորդ խումբը հուլիս ամսին հանդիպումներ և քննարկումներ կունենա պետական կառավարման շահագրգիռ գերատեսչությունների հետ և կկազմակերպի ծրագրի դիզայնի քննարկումներ: