|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան կայցելեն ապրիլի առաջին կեսին. այսօր լրագրողներին հայտնել է երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում չի նախատեսվում. տեղեկացնում է Trend գործակալությունը:
Պատասխանելով Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ հարցին` Մամեդյարովը հայտարարել է, որ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը առաջնորդվում է իր շահերով: «Երեքն էլ ՄԱԿ-ի Ախ մշտական անդամներ են եւ կարեւոր դերակատարություն ունեն աշխարհում: Վաղ, թե ուշ մենք կվերադարձենք մեր հողերը: Հիմա բանակցություններ ենք վարում եւ հուսով են, որ գործընթացը կշարժվի մեռյալ կետից»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: