|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու ԱՊՀ երկրների երիտասարդական դելֆյան 8-րդ խաղերին, որոնք կայանալու են 2013թ. մայիսի 16-ից 21-ը ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում և կրում են «Եղիր՛ արվեստում» անվանումը:
Խաղերն անցկացվում են ազգային բազմազան մշակույթների զարգացման և պահպանման, մշակութային ժառանգության բազմապատկման և միջմշակութային երկխոսությունների միջոցով երիտասարդության շրջանում այլ երկրների արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանման նպատակով:
Դելֆյան խաղերը ծառայում են նաև երիտասարդության շրջանում հանդուրժողականության տարածման, նրանց ստեղծագործական հմտությունների կատարելագործման և ներդաշնակ զարգացման գաղափարներին:
Պատվիրակություններն իրենց մասնակցության հայտերը պետք է ներկայացնեն մարտի 20-ից մինչև ապրիլի 5-ը: