|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պայմանավորվածություն է ձեռք բերել խորհրդարանական կոալիցիա ստեղծելու մասին: Միայն դրանից հետո է նրան հաջողվել ձեւավորել նոր կառավարությունը. տեղեկացնում է РБК-ն:
Վարչապետի աջ «Լիկուդ-Բեյտենու» բլոկը հաջող բանակցություններ է վարել կենտրոնամետ «Եշ Աթիդ», «Խաթնուա» եւ աջ «Նեյթ Եհուդի» կուսակցությունների հետ, ընդ որում` դրանք նախկինում ընդդիմանում էին Նեթանյահուի նախաձեռնություններին:
Այսպիսով` Իսրայելի վարչապետին 2 ամիս պահանջվեց կառավարություն ձեւավորելու համար: Ընտրություններից հետո մեկ ամսվա ընթացքում դա նրան չէր հաջողվել, եւ երկրի նախագահ Շիմոն Պերեսը եւս 14 օր էր տրամադրել լրացուցիչ բանակցությւնների համար, որոնց ավարտից հետ ծայրահեղ աջերը մնացին ձեռնունայն: