|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին մարտի 10-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներին ձերբակալելու և ցրելու կոպիտ մեթոդների համար:
«Ադրբեջանի ոստիկանությունը ծայրահեղ ուժ է գործադրել ցուցարարների նկատմամբ: Կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի ձերբակալվածներին: Ադրբեջանական ոստիկանությունն ի վիճակի չէ միջազգային ստանդարտներին համապատասխան գործել` ամբոխը ցրելու խաղաղ միջոցներով»,- գրված է Human Rights Watch-ի զեկույցում, որում նաև պահանջ է դրվում` բոլոր ձերբակալվածներին տրամադրել փաստաբաններ, ինչպես նաև դադարել ուժի կիրառմամբ նրանցից կորզված ինքնախոստովանական ցուցմունքները հեռարձակել: