|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ իշխանություններն արտաքսել են երկու վենեսուելացի դիվանագետների` որպես պատասխան վենեսուելական իշխանությունների այն քայլի, որով Հուգո Չավեսի մահվանից հետո երկրից վտարվել էին ամերիկյան երկու ռազմական ներկայացուցիչներ:
Դիվանագետներ Խոսե Մոնտանես Օլիվարեսը եւ Վիկտոր Կամկարո Մատան ԱՄՆ-ը լքել են մարտի 10-ին. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետների արտաքսումը Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրան բացատրել էր նրանով, թե վերջիններս ապակայունացրել են երկրում իրավիճակը: