|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մարտի 11-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների խորհրդի անդամների հետ:
Ծանոթանալով ուսանողների խնդիրներին, նախարարը խորհրդի անդամներին առաջարկել է բացահայտել սիրիահայ ուսանողների խնդիրները և ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետ կերպով զբաղվել դրանց լուծմամբ:
ՀՀ Սփյուռքի նախարարը հայտնել է նաև, որ Մասիսի, Աշտարակի և Վաղարշապատի քաղաքապետերի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ քաղաքներում սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերյալ: Այս պահին քննարկվում է ֆինանսական միջոցներ գտնելու խնդիրը: Հայտնի են առաջին հովանավորները: Նոր բնակարանների կառուցման հարցում ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները: