|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հերքում է տեղեկությունները, թե Աֆղանստանից դուրս բերվող ամերիկյան զորակազմի մի մասը մնալու է Ադրբեջանում. տեղեկացնում է Turan գործակալությունը:
«Ամերիկյան ռազմական ներկայություն Ադրբեջանում որեւէ ձեւով չի լինի: Նման ծրագիր չկա»,- հայտարարել է նա «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Միաժամանակ դեսպանը նշել է, որ Ադրբեջանը կարեւոր դեր կունենա Աֆղանստանից բեռներ դուրս բերելու գործում: Նա նաեւ գոհունակություն է հայտնել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման գործում Ադրբեջանի ցուցաբերած աջակցության կապակցությամբ: