|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Yerkir.am-ի տեղեկություններով` մայիսին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը:
Ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, հենց Արսենյանն է, որ ամենաշատն է ցանկանում, որ ԲՀԿ-ն ողջ ուժերը ներդնի Երեւանի ավագանու ընտրություններում եւ դրա համար կուսակցության ներսում լուրջ աշխատանքներ է իրականացնում:
ԲՀԿ-ում, ըստ մեր աղբյուրների, կարծես, համաձայնել են ավագանու ընտրություններում առավելագույն ուժերով մասնակցելու` Արսենյանի փաստարկներին, բայց, մյուս կողմից, նախընտրական ծախսերը թողնված են հենց Արսենյանի վրա: Որոշ տեղեկություններով` ԲՀԿ ցուցակում մեծ թիվ են կազմելու Արսենյանի համախոհները` կլինեն ՄԱԿ-ի՞ց, թե՞ ԲՀԿ-ից:
Մեր տեղեկություններով` վաղը ԲՀԿ քաղխորհրդի նիստում հարցին վերջնական լուծում կտրվի:
Նշենք, որ սա ԲՀԿ քաղխորհրդի նիստի օրակարգային միակ հարցը չէ, քննարկվելու է նաեւ կուսակցության հետագա քայլերը, ստեղծված ներքաղաքական իրավիճակը, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կայացած հանդիպումը: