|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կանադական Լինդսեյ քաղաքի ոստիկանությունը բռնության մեղադրանք է ներկայացրել ընտանեկան զույգին, որը կատաղի պայքար է մղել գարեջրի վերջին շիշը խմելու համար:
39-ամյա կինը եւ 41-ամյա տղամարդը խաղաղ երեկո են անցկացրել հեռուստացույցի առջեւ, սակայն նրանց միջեւ վեճ է ծագել առաջին հայացից անմեղ մանրուքի` գարեջրի վերջին շշի պատճառով:
Հայտնի չէ, թե ով է կանչել ոստիկաններին, սակայն երբ նրանք դեպքի վայր են ժամանել, հայտնաբերել են ամուսիններին` ոտքից գլուխ չիպսերի ու սոուսի մեջ կորած. ֆաստֆուդը գարեջրի համար պայքարի զենքն է եղել. տեղեկացնում է Вести-ն:
Ի դեպ, ամուսիններին արդեն 15 անգամ մեղադրանք է ներկայացվել ընտանեկան վեճերի կապակցությամբ: Նրանց դատը տեղի կունենա մարտի վերջին: