|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փետրվարի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է նախարար, Կանադայի խորհրդարանում Կառավարության ղեկավար Պետեր վան Լոանին. հայտնում են ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Դեսպան Եգանյանը նախարարի հետ զրուցել է Խոջալուի դեպքերի մասին` ներկայացնելով իրականությունը իրադարձությունների վերաբերյալ եւ ընդգծելով, որ Ադրբեջանը որդեգրել է նշված ողբերգությունը կեղծ քարոզչությանը ծառայացնելու ճանապարհը: ՀՀ դեսպանը ողջունել է կանադական իշխանությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը երախտապարտ են Կանադայի խորհրդարանին եւ կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար: