|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի դարձավ որ մարտի առաջին տասնօրյակում Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:
Թերթը Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից հետաքրքրվել է, թե որքանո՞վ է հավաստի տեղեկությունը:
Ի պատասխան՝ Ս. Սարգսյանի մամուլի քարտուղարը փոխանցեց. «ՀՀ նախագահի այցերի մասին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պատշաճ կարգով և ժամանակին տեղեկացնում է»»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հիշեցնում, որ Ս. Սարգսյանի վերընտրության առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջինը շնորհավորեց նրան, ու հավանաբար ՌԴ-ում կքննարկվի ՀՀ ապագա վարչապետի հարցը: