|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կոչ է արել երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին` առաջիկա 2-3 օրվա ընթացքում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնել. գրում է Грузия Online-ը։
«Եթե ցանկանում եք՝ ընդունեք իմ խոսքերը որպես վերջնագիր կամ քաղաքական մեծահոգություն: Ով կհամաձայնի այս փոփոխությունների հետ, կշարունակի ծառայել այս երկրին` հնարավորություն տալով նրան ուղղել սխալները և քաղաքական ապագա ունենալ: Նա, ով դեմ կլինի առաջարկին, կստանձնի վերջին 9 տարիներին Ձեր համախոհների կատարած ցանկացած քայլի պատասխանատավությունը և կշարունակի ապրել այդ բեռով»,- գրել է Իվանիշվիլին իր նամակում:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի լիազորությունների կրճատում։