|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մի խումբ քաղաքացիների և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Արտաշատ քաղաքում:
«Ժառանգության» առաջնորդի հանրահավաքի ժամանակ որոշ քաղաքացիներ, ովքեր այդպես էլ չեն հայտնել իրենց ով լինելը, փորձել են սադրել Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցներին: Լրագրողների խոսքով` նրանք անգամ հայհոյել են ակտիվիստ Դավիթ Սանասանյանին: Վերջինս տղաներից պատիվ է պահանջել:
Հանրահավաքի ավարտին հայտնված ոստիկանները փորձել են Դավիթ Սանասանյանին տանել ոստիկանության բաժին, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է բերման ենթարկելու ծանուցագիր ուղարկել ակտիվիստին, ապա նոր հրավիրել բաժին: Նա խնդրել է իր համար ևս ծանուցագիր ուղարկել: