|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անցյալ տարի ՀԱՊԿ շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում հիմնել հայ-ռուսական համատեղ տարածաշրջանային մարդասիրական օգնության կենտրոն։
Ներկայումս ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև քննարկումներ են ընթանում կենտրոնի ձևաչափի, տեղակայման վայրի, կառուցվածքի և այլ հարցերի վերաբերյալ։
Այս օրերին Երևանում են հայ-ռուսական մարդասիրական օգնության կենտրոնի ստեղծման աշխատանքային խմբի անդամներ` ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Վիկտոր Գոլիցինը, խորհրդական Վլադիմիր Կուդրյավցևը, գլխավոր մասնագետ Վլադիմիր Վատուտինը, ներդրումների և կապիտալ շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչ Բորիս Երմոլաևը և «Էմերկոմի» տնօրենի տեղակալ Իգոր Շչերբակովը։