|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի անսպասելի հրաժարականի իրական պատճառը Վատիկանի շուրջ սկանդալն է. տեղեկացնում է РБК-ն` վկայակոչելով իտալական Repubblica թերթը:
Լրագրողները պնդում են, որ դեռեւս դեկտեմբերի 17-ին Հռոմի պապը զեկուցագիր է ստացել, որում խոսվում է Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաներին համասեռամոլության համար շանտաժի ենթարկելու մասին: 300 էջանոց փաստաթղթում խոսք է գնացել մի շարք կարդինալների մասին: Բացի դրանից` մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են Վատիկանի ֆինանսական միջոցների յուրացման մեջ:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին հրաժարվել է մեկնաբանել թերթում նշված փաստերը: Որոշ տվյալներով` Վատիկանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է քննի դրանք: