|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շարունակում է շնորհավորանքներ ստանալ:
Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սարգսյանին շնորհավորել են նաև Ֆրանսիայի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիտվայի, Լիբանանի, Սլովակիայի հանրապետությունների, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի Պետության նախագահները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգսյանը շնորհավորանքներ էր ստացել ԼՂՀ, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի նախագահներից, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից: