|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի քաղաքապետարանը մերժել է փետրվարի 23-ին, 24-ին և 25-ին ժ.15.00-19.00 Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ` ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը:
Արմեն Մարտիրոսյանը իրազեկումները ներկայացրել է փետրվարի 20-ին, այնինչ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` «Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ»։ Տվյալ դեպքում իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով։
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վաղվա հանրահավաքի վերաբերյալ որեւէ խնդիր չկա, այն կկայանա: