|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անվադողեր արտադրող ամերիկյան Titan ընկերության ղեկավար Մորիս Թեյլորը փակել է ֆրանսիական Ամիեն քաղաքում գործող իր Goodyear գործարանը, ինչի հետեւանքով 1173 մարդ գործազուրկ կդառնա: Այդ մասին գործարարը նամակով տեղյակ է պահել Ֆրանսիայի արդյունաբերության նախարարին եւ քննադատել ֆրանսիացի բանվորների աշխատանքը:
«Ես բացմիցս այցելել եմ գործարան: Ֆրանսիացի բանվորները բարձր աշխատավարձ են ստանում, սակայն օրվա ընթացքում ընդամենը 3 ժամ են աշխատում: Նրանք մեկ ժամ ճաշում են, հետո մի քանի ժամ լեզուների տալիս: Ստացվում է, որ ընդամենը 3 ժամ են աշխատում: Ես նրանց այդ մասին ուղիղ եմ ասել, ինչին ի պատասխան լսել եմ, որ Ֆրանսիայում այդպես է ընդունված»,- գրել է Թեյլորը:
Ֆրանսիայում գործարարի նամակը բուռն արձագանք է ստացել: Արհմիությունները նման գնահատականը որակել են որպես վիրավորական: