|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր առավոտյան Թուրքիայի ոստիկանությունը երկրի ամբողջ տարածքում լայնամասշտաբ գործողություն է իրականացրել` ձերբակալելու համար ԱՄՆ դեսպանատան մոտ ահաբեկչություն իրականացրածներին: Դատարանը մոտ 200 մարդու ձերբակալության թույլտվություն է տվել. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Ոստիկանական գործողությունն ուղղված է եղել Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C) դեմ: Հենց այդ կուսակցության ներկայացուցիչներն են փետրվարի 1-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ ահաբեկչություն իրականացրել, որի հետեւանքով զոհվել էր դեսպանատան անվտանգության թուրք աշխատակիցը: