|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մեզ մոտ նման մարդ չկա, մենք Ռուբեն Հակոբյանին բերման չենք ենթարկել. yerkir.am-ին տեղեկացրին Գյումրու ոստիկանությունից: Ոստիկանությունից նախ պնդեցին, թե տվյալ պահին ոչ ոք բերման չի ենթարկվել, իսկ հետո հաստատեցին, թե այսօր առհասարակ ոչ մեկին էլ բերման չեն ենթարկել:
Հիշեցնենք, որ, ահազանգ ստանալով Գյումրիի 34/36 տեղամասում իրականացվող խախտումների մասին՝ Ռուբեն Հակոբյանը, գտնվելով Գյումրիում, շտապել է նշված ընտրատեղամաս եւ արձանագրել խախտումը: Նույն տեղամասում է հայտնվել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Yerkir.am-ի տեղեկություններով` երկու պատգամավորների միջեւ վեճ է ծագել: Արդյունքում` Ռուբեն Հակոբյանը հայտնվել է ոստիկանությունում: