|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծի ողջ երկարությամբ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի 16-18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը` СВД և «Իստիգլալ» տիպի դիպուկահար զենքերից:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և շփման գոտու ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն: