|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Օրերս իր հրաժարականի մասին հայտարարած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը շնորհակալության է հայտնել հավատացյալներին նրանց սիրո եւ աջակցության համար. տեղեկացնում է Интрефакс-ը:
«Շնորհակալ եմ բոլորիդ ձեր սիրո եւ աղոթքների համար, որոնցով ուղեկցել եք ինձ իմ անցած ողջ ճանապարհին»- ասել է հովվապետը` դիմելով հազարավոր հավատացյալների, ովքեր նրա հետ հանդիպման էին եկել: Միջոցառումը նվիրված է եղել կաթոլիկների զատկական պահքին:
«Աղոթեք ինձ համար, մեր եկեղեցու եւ ապագա Հռոմի պապի համար: Եվ Բարձրյալը մեզ ցույց կտա ճանապարհը»,- ասել է Բենեդիկտոս 16-րդը: