|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Միացյալ Նահանգներում հրաձգություն է տեղի ունեցել Վիլմինգտոն քաղաքի դատարաններից մեկում: Lenta.ru հաղորդմամբ` անհայտ անձը կրակ է բացել շենքի ներսում: Զոհվել է 2 կին եւ հենց ինքը` հրաձիգը:
Տեղական ոստիկանությունը դեռ չի հստակեցրել` հանցագործն ինքն իրե՞ն է սպանել, թե՞ անվտանգության աշխատակիցների պատասխան կրակոցների զոհն է դարձել:
Հրաձիգը մինչ դատարանի շենք մտնելը ընտրել էր իր թիրախը. զոհվածներից մեկը նրա կինն է: