|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մայիսի 5-ին անցկացվելու են Երևանի ավագանու հերթական ընտրությունները, որոնց կհաջորդի քաղաքապետի ընտրությունը: Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 14-ի նիստի օրակարգում:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտով: Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին կազմված է 65 անդամից, որն ընտրվում է չորս տարի ժամկետով: