|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լիբանանի հարավային` Վազանի քաղաքում երկու տղա սպանել են իրենց անչափահաս քրոջը, ով հղիության յոթերորդ ամսում է եղել: Ոստիկանները հայտնել են, որ սպանությունը եղել է «ընտանեկան պատվի» հարց: Նրանք նաեւ տեղեկացրել են, որ, ոչ պաշտոնական տվյալներով, երեխայի հայրը հենց սպանվածի հարազատ եղբայրն է, սակայն վերջնական արդյունքների համար անհրաժեշտ է հերձման պատասխանը. տեղեկացնում է The Daily Star-ը:
Լիբանանում 2011 թվականին նոր օրենք է ընդունվել, ըստ որի` «պատվի համար» սպանությունները ավելի խիստ կդատապարտվեն: Մինչ այդ կնոջը, քրոջը կամ ընտանիքի այլ անդամին սպանելու դեպքում մեղավորին ավելի մեղմ պատիժ էր հասնում, եթե ապացուցվում էր, որ դա պատվի համար եւ կատաղի զայրույթի ժամանակ է եղել: