|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վերջնականապես չի կողմնորոշվել` դիմելո՞ւ է ՍԴ` ընտրությունները հետաձգելու համար, թե՞ ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Հայրիկյանն այսպես իրականում փորձում է Սերժ Սարգսյանից պաշտոն պոկել: Մասնավորապես` լուրեր են շրջանառվում, որ նա ցանկանում է դառնալ պատգամավոր, այն էլ` մեծամասնական ընտրակարգով: Ըստ այդմ` խոսակցություն է եղել, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ականներից մեկը նշանակվի գործադիրում, որպեսզի Հայրիկյանն այդ ընտրատարածքում առաջադրվի ու հաղթի: Այս տարբերակը, սակայն, առայժմ հավանություն չի ստացել ՀՀԿ-ում` Ս. Սարգսյանի կողմից:
Այնուամենայնիվ, լուրը ճշտելու համար թերթը զրուցել է Հայրիկյանի հետ, որը, սակայն, հերքել է. «Ես նախագահի ընտրություններին եմ մասնակցում, նախագահ եմ ուզում դառնալ, ոչ թե պատգամավոր»: