|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը հայտնում է, որ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող` 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը:
Նրանք մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի: