|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկյան Microsoft ընկերությունը նոր արշավ է սկսել Google-ի դեմ: dailytech.com կայքի համաձայն` այդ գովազդային արշավը կրում է Scroogled անվանումը եւ նպատակ ունի մարդկանց ապացուցել, որ Google-ը խախտում է GMail-ի օգտատերերի գաղտնիությունը: Մասնավորապես` որոնողական համակարգն ավտոմատ կերպով սքանավորում է անձնական նամակագրությունները և դրանց հիման վրա տրամադրում գովազդային բաներներ:
Հատկանշական է, որ Microsoft-ը խորհուրդ է տալիս օգտագործել իր համակարգերից մեկը` Outlook-ը, որն ավելի ապահով է:
Համացանցում արդեն հայտնվել է մի տեսանյութ, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է GMail-ն օգտագործում իր օգտատերերի ստացած եւ ուղարկած նամակները: