|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իսրայելն ամենամեծ խոչընդոտն է Մերձավոր Արեւելքում կայուն ու ամուր խաղաղության հասնելու ճանապարհին. ըստ SalamNews-ի` Կահիրեում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի` Պաղեստինում իսրայելցիների կողմից կառուցվող բնակավայրերի թեմային նվիրված նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
«Մենք պետք է միասին հայտարարենք, որ նոր օրենքներ չենք ընդունելու հատուկ Իսրայելի համար: Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի իսրայելական ագրեսիային եւ պատասխանատվությամբ մոտենա անօրինական բնակավայրերի հարցին: Պաղեստինում բնակավայրեր կառուցելու` իսրայելական գործունեությունը վերք պատճառում ոչ միայն իսլամական աշխարհին, այլեւ համայն մարդկության խղճին»,- հայտարարել է Գյուլը: