|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ պարտադիր չէ` ՀՀՇ լուծարվի` ՀԱԿ կուսակցության կազմում ընդգրկվելու համար:
Yerkir.am-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե տեսականորեն նման բան հնարավոր է՝ կուսակցություն կուսակցության մեջ: Նախարարն ընդգծեց, որ նման բան հնարավոր չէ, եւ ՀՀՇ-ն պետք է լուծարվի, որպեսզի ՀԱԿ կուսակցության կազմում ընդգրկվի:
«Դրա անունն ինչ ուզում եք` դրեք, օրենքով վերակազմակերպում է»,- հայտարարեց արդարադատության նախարարը` եւս մեկ անգամ ընդգծելով, որ ՀԱԿ կուսակցության կազմում ընդգրկվելու դեպքում ՀՀՇ-ն, որպես կուսակցություն, այլեւս կդադարի գոյություն ունենալ: