|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Սիրիայի վերաբերյալ արած հայտարարությունը սադրիչ բնույթ ունի:
Դավութօղլուն իսրայելական օդուժի մասին խոսելիս հայտարարել էր, թե` ինչո՞ւ ինքնաթիռները Ասադի պալատի վրայով թռչելիս եւ երկրի արժանապատվությունը ոչնչացնելիս մի քար չեն նետում դրա վրա:
«Ըստ էության` Թուրքիայի պաշտոնական անձանց նման հայտարարությունները սադրիչ բնույթ ունեն եւ մեզ անհանգստացնում են: 24 ժամվա ընթացքում մենք Թուրքիայում ԱՄՆ դեսպանի միջոցով դա հասցրել ենք պատկան մարդկանց: Մենք չպետք է շեղենք ուշադրությունը հիմնական նպատակներից: Իսկ մեր նպատակը` բռնությանը վերջ դնելն է եւ Բաշար Ասադի հեռանալը ապահովելը»,- ասել է Նուլանդը: