|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր դժբախտ միջադեպ է տեղի ունեցել թուրքական զորամասերից մեկում: «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ` երկրի հարավարեւելյան Սիրթ նահանգում մի զինվոր կրակ է բացել եւ սպանել 3 զինծառայողի: Այնուհետեւ` ինքնասպանության անհաջող փորձ է գործել եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
Սիրթի նահանգապետ Ահմեթ Այդինը հաստատել է կատարվածը: Ենթադրվում է, որ զինվորը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել: Կատարվածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: