|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հայաստան» հիմնադրամը համակարգչային դասասենյակ է հիմնել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի դպրոցում:
Դպրոցին նվիրաբերվել է 11 համակարգիչ եւ համապատասխան կահույք: Բազմաֆունկցիոնալ տպիչի, պրոյեկտորի եւ համակարգչային ներքին ցանցի առկայությունն ուսումնական գործընթացը դարձնում են համակարգված եւ արդյունավետ:
240 աշակերտի համար նախատեսված դպրոցը կառուցվել է Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2008-ի նվիրատվություններով, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի միջոցներով եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Արդեն իսկ հիմնանորոգ դպրոցում սովորում է 135 աշակերտ Վաղուհասից եւ 15 աշակերտ հարեւան Խնկավանից: