|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ալաբամայի ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ազատել 5-ամյա երեխային, որին հունվարի 29-ից պատանդ էր պահում զինված հանցագործը. հայտնում է Reuters-ը:
Երեխային ազատելու գործողության ժամանակ 65-ամյա հանցագործ Ջիմի Լի Դայկեսը սպանվել է: Երեխան, բարեբախտաբար, չի տուժել:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ԱՄՆ Ալաբամա նահանգի Միդլենդ Սիթի քաղաքում անհայտ տղամարդը մտել էր դպրոցական ավտոբուս, սպանել վարորդին եւ փախել՝ առևանգելով 5-ամյա երեխայի։