|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանը մտադիր չէ հարված հասցնել քաղաքացիական օդանավերին. Trend.az լրատվական կայքը մեջբերում է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի՝ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ արած հայտարարությունը: Նա, սակայն, հերթական անգամ նշել է, որ Բաքուն թույլ չի տա, որ «իրենց տարածքների վրայով անօրինական թռիչքներ իրականացվեն»:
«Ադրբեջանն ընդունել է Չիկագոյի կոնվենցիայով սահմանված կանոնները, որոնցից մեկը թույլատրում է անօրինական թռիչքները կանխելու նպատակով ինքնաթիռին ստիպել վայրէջք կատարել օդանավակայանում»,- նշել է Ազիմովը: