|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկար ընդմիջումից հետո հանրությանն է ներկայացել` մասնակցելով կիրակի երեկոյան (Երեւանի ժամանակով` այսօր առավոտյան) անցկացված համընդհանուր ընտրություններին. տեղեկացնում է Интерфакс-ը:
Կադրերը, որոնցում 86-ամյա առաջնորդը ընտրատեղամասում շփվում է լրագրողների եւ ընտրողների հետ, ցուցադրվել են կուբայական հեռուստատեսությամբ: Շփումը տեւել է մոտ 1 ժամ: Հեռուստահաղորդավարը հայտնել է, որ Կաստրոն խոսել է տնտեսական բարեփոխումների, Լատինական Ամերիկայի երկրներին ինտեգրվելու, Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մասին:
Ի դեպ, նախորդ երեք ընտրություններին Ֆիդել Կաստրոն քվեարկել էր տանը: